вторник, 17 октября 2017 г.

18.10.2017թ. Պարապմունք 10.

18.10.2017թ. Պարապմունք 10.
Բանավոր հաշվարկ:

Մոգական քառակուսիներ:

Մոգական քառակուսի անվանում են այն աղյուսակը, որում 1, 2, 3, … թվերը գրված են մեկ անգամ և յուրաքանչյուր տողում և յուրաքանչյուր  սյունակում, յուրաքանչյուր անկյունագծով  գտնվող թվերի գումարը հավասար են իրար:
1.Փորձիր գտնել  տեղեկություններ մոգական քառակուսիների վերաբերյալ:
   
Խնդիր 1.
Գծել 3x3 քառակուսի: Տեղադրել 1-9 թվերը այնպես, որ այն դառնա մոգական:
1,2,3,4,5,6,7,8,9:























Խնդիր 2.


Գծել 3x3 քառակուսի: Տեղադրել 4-12 թվերը այնպես, որ այն դառնա մոգական:
























Խնդիր 3.

Մոգական Եռանկյուն:
1-9 թվերը տեղադրիր  շրջաններում այնպես, որ եռանկյունը լինի մոգական:



среда, 11 октября 2017 г.

11.10.2017թ.Պարապմունք 9.

11.10.2017թ.
Պարապմունք 9.

Բանավոր հաշվարկ:
Արագ հաշվարկ՝ խաղ:
Մաթեմատիկական ֆուբուկիներ:
Տեղադրիր 1-9 թվանշաններն այնպես, որ յուրաքանրյուր տողում գրված թվերի և յուրաքանչյուր սյունակում գրված թվերի գումարը համապատասխանաբար հավասար լինի տողի և սյունի վերջում գրված թվին:






воскресенье, 8 октября 2017 г.

09.10.2017թ.Պարապմունք 8.

09.10.2017թ.
Պարապմունք 8.
Բանավոր հաշվարկ:
Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացի'ր հավասարություն`
555=5
11111=100
666=30
333=30
2222=111
22222=28
9999=100
99999=10
9999=20
55555=100
555=4
555=0
5555=16
555=30
222=24

Մաթեմատիկական խաղ, հղումը տե՛ս  այստեղ
http://www.mathgametime.com/games/drag-race-division




среда, 4 октября 2017 г.

04.10.2017թ.Պարապմունք 7.

04.10.2017թ.
Պարապմունք 7.
Բանավոր հաշվարկ:
Առաջադրանք:
Տեղադրի'ր թվաբանական գործողության նշաններ և ստացիր հավասարություն:
1263=10
1662=4
625=15
1424=7
29413=4
123=4
123456=7
12345=22

суббота, 30 сентября 2017 г.

вторник, 19 сентября 2017 г.

среда, 13 сентября 2017 г.

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն , 4-5-րդ դասարան, 2017թ.

27.09.2017թ.
Պարապմունք 5.
Բանավոր հաշվարկ։
Առաջադրանքներ լուցկու փայտիկներով
Տեղափոխելով 4 լուցկու հատիկ՝ կացնի նկարից ստացիր 4 եռանկյուն՝

2.Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։


3.Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
4.Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
5.Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
6.Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։

7.Լուցկու հատիկներով կառուցիր հետևյալ պատկերը։ Այժմ, հեռացնելով 4 լուցկու հատիկ, ստացիր 5 քառակուսի։

8.Նկարում լուցկիներով պատկերված է եղջերու։ 2 լուցկու հատիկ տեղաշարժիր այնպես, որ եղջերուն հակառակ կողմ նայի։
9.18 լուցկիներից 2–ը տեղափոխեք այնպես, որ լուցկու հատիկները 8 եռանկյան փոխարեն 6 եռանկյուն կազմեն։ Անհրաժեշտ է ստանալ միայն եռանկյուն պատկերներ՝ առանց ազատ «կախված» լուցկու հատիկի։
10.Տեղափոխեք մեկ լուցկու հատիկ այնպես, որպեսզի հավասարությունը ճիշտ լինի (հնարավոր է լուծման երկու տարբերակ).
11. Տեղափոխելով երկու լուցկու հատիկ ստացեք տնակի հայելային պատկերը
12.Տեղաշարժիր լուցկու 3 հատիկներն այնպես, որ ձկնիկը հակառակ ուղղությամբ լողա։
13.Նկարում պատկերված է 8 լուցկու հատիկներից կառուցված քառակուսի։ Դրանցից 4 լուցկու հատիկը դրված է մեկը մյուսի վրա։ Հեռացրեք երկու լուցկու հատիկներ այնպես, որ մնա 3 քառակուսի։
14.6 լուցկու հատիկից ստացեք 3 հավասար քառակուսիներ։
15.26 լուցկու հատիկից պատրաստվել է ցանկապատ։ Անհրաժեշտ է 14 լուցկու հատիկ տեղափոխելով ստանալ 3 քառակուսի։


20.09.2017թ.
Պարապմունք 4.
Բանավոր հաշվարկ:

Շաշկու խաղաքարերով խաղ -1




Սեղանին կա շաշկու խաղաքարերի երեք  կույտ՝ 6,7,11  խաղաքարերով: Ինչպե՞ս կարելի է երեք քայլ հետո կույտերում եղած խաղաքարերի  քանակները հավասարեցնել, եթե յուրաքանչյուր քայլի ընթացքում թույլատրվում է ցանկացած   կույտի վրա ուրիշ կուտից   ավելացնել այնքան խաղաքար, որքան խաղաքար կա նրանում այդ պահին:








13.09.2017թ.
Պարապմունք 3.
Բանավոր հաշվարկ:

Առաջադրանք 1.
Գծիր 4x4 աղյուսակ, ընտրի'ր իրարից տարբեր չորս գույն, փորձի'ր գունավորել վանդակներ այնպես, որ յուրաքանչյուր տող, սյուն, անկյունագիծ ունենա չորս տարբեր գույնի  վանդակներ:




воскресенье, 3 сентября 2017 г.

04.09.2017թ.

Պարապմունք 1.
Բանավոր հաշվարկ:

Խնդիր 1.

Լրացրու ազատ վանդակները:

Խնդիր 2.

Վանդակավոր տախտակի վրա մետաղադրամները դասավորված են այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է վերցնել, որպեսզի բոլոր տողերով և սյուներով մետաղադրամների քանակը հավասարվի:

Мой ответ

вторник, 23 мая 2017 г.

24.05.2017թ. Պարապմունք 26.

Բանավոր հաշվարկ :

Յուրաքանչյուր սովորող իր բլոգում   վերանայում է Մաթեմատիկայի ընտրության գուրծունեությամբ բաժինը, տեղադրում է բոլոր խնդիրները, որոնք լուծել է, ուղարկում է հղումը ինձ:

Աշխատանքը ավարտելուց հետո, լուծիր այս խնդիրները`







суббота, 20 мая 2017 г.

20.05.2017թ.Պարապմունք 24.

Բանավոր հաշվարկ:
Խնդիր 1.
1-7 թվերը տեղադրիր շրջաններում այնպես, որ յուրաքանչյուր ուղղի վրա գտնվող թվերի գումարը  նույն թիվը լինի:













Խնդիր 2.
4x4 աղյուսակում տեղադրիր 1-16  թվերը այնպես, որ յուրաքանչյուր տողով և սյունակով, անկյունագծով թվերի գումարը լինի նույնը:


воскресенье, 14 мая 2017 г.

17.05.2017թ.Պարապմունք 23.

Բանավոր հաշվարկ:

Առաջադրանք 1.
Տեղադրի'ր 3x3 չափի քառակուսում 1-9 թվերը այնպես, որ քառակուսին դառնա մոգական:
Հիշեցում: Մոգական է կոչվում այն քառակուսին, որի բոլոր տողերում, սյուներում, անկյունագծերում գրված թվերի գումարը նույնն է:

Առաջադրանք 2.
Տեղադրիր 4x4 չափի քառակուսում 1-16 թվերը այնպես, որ քառակուսին դառնա մոգական:

Առաջադրանք 3.
Տեղադրիր 3x3 չափի քառակուսում 1-9 թվերը այնպես, որ քառակուսին դառնա Յուրահատուկ:
Հիշեցում: Յուրահատուկ է կոչվում այն քառակուսին, որի բոլոր տողերում, սյուներում, անկյունագծերում գրված թվերի գումարը տարբեր է:

вторник, 9 мая 2017 г.

10.05.2017թ.Պարապմունք 22.

Բանավոր հաշվարկ:
Զառերով խնդիր:

Նկարագրիր, ինչպիսին է զառը, որ  երկրաչափական  մարմնին   է  նման:
 Զառը ունի  վեց նիստ, յուրաքանչյուր  նիստի   վրա գրված են մեկից մինչև վեց թվերը:

Խնդիր1: 
Սեղանի վրա  դրված  է  երկու  զառ:  Ամեն անգամ զառերը  միաժամանակ գցելով , նիստերի թվերի գումարը քանի՞ հնարավոր ձևով կարող ես ստանալ 2,3,4,5…12  թվերը:

Օրինակ՝ որպեսզի նիստերի վրայի թվերի գումարը լինի 2, հնարավոր է մեկ  դեպք`
առաջին զառ -1 թիվ,
երկրորդ զառ -1 թիվ,
Փորձի'ր շարունակել…

Խնդիր 2: 
Սեղանի վրա  դրված  է  երեք  զառ:  Ամեն անգամ զառերը  միաժամանակ  գցելով , նիստերի թվերի գումարը քանի՞ հնարավոր ձևով կարող ես ստանալ 3,4,5…18 թվերը:

Օրինակ՝ որպեսզի նիստերի վրայի թվերի գումարը լինի 18, հնարավոր է մեկ  դեպք`
առաջին զառ -6 թիվ,
երկրորդ զառ -6 թիվ,
Երրորդ զառ-6 թիվ
Փորձի'ր շարունակել…

Լրացուցիչ:

21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 
թվերից ընտրիր  երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

вторник, 18 апреля 2017 г.

Պարապմունք 19.

Բանավոր հաշիվ:
Առաջադրանքներ լաբիրինթոսների վերաբերյալ:
Մանուկյան ժորա
Սոս Ղահրամանյան
Կազմող` Գայանե Համբարձումյան
Կազմիր նմանատիպ առաջադրանքներ և ներկայացրու  ընկերոջդ:

լիան լաբ from Liana Hakobyan

Կազմող`  Սոս Ղահրամանյան




Sos from Liana Hakobyan

Կազմող` Վահան Մանուչարյան


вторник, 11 апреля 2017 г.

12.04.2017թ,Պարապմունք 18.

12.04.2017թ.
Բանավոր հաշվարկ:
Առաջադրանքներ:
1.Նշված պատկերը ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել,եթե նկարում հարևան մասերը (երկու  պատկեր համարվում են հարևան,եթե ունեն ընդհանուր կետ) պետք է լինեն ներկված  տարբեր գույնով :













2.Ընտրիր իրարից տարբեր 4 գույն, նկարիր 4x4 աղյուսակ, այն  գունավորիր ընտրածդ 4 գույներով այնպես, որ յուրաքանչյուր տողի, սյան, անկյունագծի վանդակները  ներկված  լինեն   4 տարբեր   գույներով, ընդ որում    ցանկացած երկու կից վանդակ(կից վանդակ նշանակում է, որ ունեն ընդհանուր կողմ)  ներկված լինեն տարբեր գույն:

3.  Նկարիր nxn աղյուսակ excel ծրագրով (n-ը կարող ես ընտրել ցանկացած բնական թիվ),ամենաքիչը քանի՞ տարբեր   գույն կարող ես օգտագործել  աղյուսակը ներկելու համար, այնպես որ     միավոր երկարությամբ ցանկացած հատվածի (վանդակի կողմի) ծայրակետերը ներկված լինեն տարբեր գույն:

4. Հորինիր նմանատիպ խնդիրներ:

5.Լրացուցիչ:
Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

6.Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է:Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4երեխաների:Ամենաշատը քանի նարինջ կա զամբյուղում:

7. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով,(առանց կրկնության) որ 1 թվանշանը  միշտ լինի  2-ից աջ: