воскресенье, 29 января 2017 г.

30.01.2017թ.Պարապմունք 1.

Պարապմունք 1.
Բանավրո հաշվարկ:

1.Ճանճն ունի 6 ոտք, իսկ սարդը 8 ոտք: 2 ճանճը և 3 սարդը ունեն նույնքան ոտք, որքան 10 թռչունը և

1) 2 կատուն 2) 3 կատուն 3) 4 կատուն 4) 6 կատուն:


2. Ո՞րն է այն նվազագույն երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով:

3.Քանի զրոներով է վերջանում 1-ից մինջև 27-ը բոլոր բնական թվերի արտադրյալը:

4.18 հատ քարտերից յուրաքանչյուրի վրա գրված է 4 կամ 5 թիվը: Հայտնի է, որ բոլոր քարտերի վրա գրված թվերի գումարը բաժանվում է 17-ի: Քարտերից քանիսի՞ վրա է գրված 4 թիվը:



5.Շուկայում ապրանքները փոխանակում են՝ ըստ աղյուսակի: Առնվազն քանի՞ հավ պետք է Պետրոսը բերի շուկա, որպեսզի կարողանա տուն տանել մեկ սագ, մեկ հնդկահավ և մեկ աքլոր:
Փոխանակման աղյուսակ
1 հնդկահավ = 5 աքլոր,
 1 սագ+2 հավ = 3 աքլոր,
4հավ = 1 սագ

6. Հայրը որդուց մեծ է 4 անգամ։ 20 տարի հետո նա որդուց մեծ կլինի 2 անգամ։ Քանի՞ տարեկան է հիմա հայրը։


Комментариев нет:

Отправить комментарий