Մաթեմատիկական ԱՅԲԲԵՆԱՐԱՆ
Տարբեր ժողովուրդների մոտ տարբեր ժամանակներում օգտագործվել են հաշվարկի տարբեր համակարգեր:Հայերենի տառերի միջոցով մենք էլ ստեղծել ենք մեր հաշվարկի համակարգը:Ըստ այդ համակարգի`այբուբենի տառերը համարակալել ենք 1-39 թվերով, տես աղյուսակը և հորինելով մաթեմատիկական արտահայտություններ, պատասխանները վեր ենք ածում մեզ ծանոթ բառերի, անունների և այլն...
Ա-1 է-7 Խ-13 Ճ -19 Չ -25 Տ-31 և-37
Բ-2 Ը-8 Ծ-14 Մ -20 Պ -26 Ր-32 Օ-38Գ-3 Թ-9 Կ-15 Յ -21 Ջ -27 ՈՒ-33 Ֆ-39
Դ-4 Ժ-10 Հ-16 Ն -22 Ռ -28 Ց-34
Ե-5 Ի-11 Ձ-17 Շ- 23 Ս-29 Փ-35
Զ-6 Լ-12 Ղ-18 Ո -24 Վ-30 Ք-36
Լուծելով այս խնդիրները, կգուշակես, ինչ բառ է թաքնված վերջում:
1. Գտիր այն թիվը, որն ինքն իրենով բազմապատկելիս կամ ինքն իրեն գումարելիս արդյունքը չի փոխվում`______:
2.Թվի ամենափոքր բաժանարարն է` ___:
3.Քառակուսու պարագիծը 128 սմ է, ինչի է հավասար կողմի երկարությունը:
4. Գտիր այն ամենափոքր պարզ թիվը, որի թվանշանների գումարը 10 է և 5-ի բաժանելիս ստացվում է 2 մնացորդ:
5.Ինչ թվանշանով կվերջանա արտահայտության արժեքը`
26x36x46- 25x35
6. Հաշվիր արտահայտության արժեքը`
2017- 5x (299+98)
7. Գտնելով օրինաչափությունը, նշիր հաջորդ թիվը`
2, 5, 10, 17, 26, ___
Այստեղ լրացրու 7 հարցերի պատասխանները`
_____ _____ _______ _______ ________ ________ _________
Այժմ գտի'ր յուրաքանչյուր թվին համապատասխանող տառը ( վերը նշված աղյուսակից) :
Ինչ ստացվեց`_______________________________________________:
Նույն ձևով հորինիր առաջադրանքներ, որի արդյունքում կստանաս քո անունը, տես օրինակը`
Ռուբեն Մովսիսյան
Комментариев нет:
Отправить комментарий