понедельник, 28 сентября 2015 г.

29.09.2015 - Պարապմունք # 6

Զառերով խնդիր

Նկարագրենք, ինչպիսին է զառը, որ  երկրաչափական  մարմնին   է  նման:
 Զառը ունի  վեց նիստ, յուրաքանչյուր  նիստի   վրա գրված են մեկից մինչև վեց թվերը:


Խնդիր: Սեղանի վրա  դրված  է  երկու  զառ:  Ամեն անգամ զառերը  միաժամանակ  գցելով քանի՞ հնարավոր ձևով կարող ես  ստանալ    2-12 թվերը:

Օրինակ՝ որպեսզի նիստերի վրայի թվերի գումարը լինի 2, հնարավոր է մեկ  դեպք. առաջին զառ -1 թիվ,
երկրորդ զառ -1 թիվ,
միասին-2:


Խնդրի լուծումը  առաջարկեց՝  Պողոսյան Դավիթը.

Գումար                         Հնարավոր տարբերակներ
2 1+1
3 1+2 2+1
4 1+3 3+1 2+2
5 1+4 4+1 2+3 3+2
6 1+5 5+1 2+4 4+2 3+3
7 1+6 6+1 2+5 5+2 4+3 3+4
8 2+6 6+2 3+5 5+3 4+4
9 3+6 6+3 4+5 5+4
10 4+6 6+4 5+5
11 5+6 6+5
12 6+6


Աղյուսակից պարզ  դարձավ, որ մինչև 8 թիվը  հնարավոր տարբերակների քանակը  ամեն անգամ մեկով ավելանում է, իսկ հետո հակառակը՝ մեկով պակասում:  Ամենից  քիչ լուծումները  կարելի է  ստանալ  2 և 12  թվերի համար:



Խնդիրը լուծելիս  հարմար է աշխատել excel ծրագրով.

Գումարելի Գումարելի Գումար
1 1 2
1 2 3
1 3 4
1 4 5
1 5 6
1 6 2
2 1 3
2 2 4
2 3 5
2 4 6
2 5 7
2 6 8
3 1 4
3 2 5
3 3 6
3 4 7
3 5 8
3 6 9
4 1 5
4 2 6
4 3 7
4 4 8
4 5 9
4 6 10
5 1 6
5 2 7
5 3 8
5 4 9
5 5 10
5 6 11
6 1 7
6 2 8
6 3 9
6 4 10
6 5 11
6 6 12
 filter  գործիքի օգնությամբ կարելի է  հեշտությամբ տեսնել, որ գումարից քանի՞ անգամ է հանդիպում:

Խնդրից նոր խնիր...

Երկու աշակերտ   զառերով հետևյալ խաղն են խաղում: Հերթով միաժամանակ գցում են երկու զառ և նախապես ասում են, թե ի՞նչ է լինելու զառերի գումարը ,  հաղթում  է նա, ով ճիշտ է գուշակում:

Շարունակելի...

Комментариев нет:

Отправить комментарий