вторник, 13 октября 2015 г.

Պարապմունք #9

Լուծում ենք սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները;

Սկիզբը տես նախորդ համարում:

Առաջադրանք 4:

Անին ցանկանում է նշված պատկերները գրիչով նկարել, առանց ձեռքը թղթից հանելու: Ո՞ր պատկերը չի ստացվի:


Սովորողներն  անընդհատ փորձելով ստացան, որ  c-պատկերը հնարավոր չէ գծել:


Խնդրի հետազոտումը:

Նկարից ընտրենք է Aպատկերը:

Հարց: 
Փորձել նկարել A պատկերը, առանց ձեռքը թղթից հանելու,  բայց սկսելով ստորին  ձախ գագաթից : Ի զարմանս սովորողների, ոչ մի  ճանապարհով հնարավոր  չեղավ գծել:
Սկսեցինք խնդիրը հետազոտել.
Համարակլենք A պատկերի գագաթները՝ 1, 2, 3, 4 տես նկարը՝


1 գագաթից դուրս է գալիս երկու հատված /այսուհետ կասենք ճանապարհ/,
2 գագաթից դուրս է գալիս երեք ճանապարհ, 
3գագաթից դուրս է գալիս երկու  ճանապարհ,
4 գագաթից դուրս է գալիս երեք ճանապարհ:
1, 3-ի իրար են նման, 2-4 էլ իրար:


A պատկերում կա  երկու գագաթ, որ կենտ է՝ այսինքն այդ գագաթից դուրս է  գալիս կենտ թվով ճանապարհներ և երկու գագաթ զույգ՝ այսինքն այդ գագթից դուրս է գալիս զույգ թվով ճանապարհ:
Մնացած պատկերներում էլ նույն հետազոտությունը կատարելով ստացանք.
Եթե պատկերում կենտ գագաթները երկուսից շատ են, կամ մեկ է, ապա նրանով ճիշտ անցում, այսինքն յուրաքանչյուր կողմով միայն մեկ անգամ անցում հանարավոր չէ:


Առաջադրանք 5.
 Թուղթը երկու անգամ ծալեցին և կտրեցին, ինչպես ցույց է տրված նկարում: Քանի՞ կտոր թուղթ կստացվի


Թուղթը կտրելով նշված  ձևով ստացանք  երեք կտոր:


Առաջադրանք 6.

Նշված պատկերներից ո՞ր պատկերները վերցնենք, որպեսզի ստանանք շրջան:



Խնդիրը լուծվեց պատկերները շրջելով, իրար մոտեցնելով:
Պատ.՝ 1, 2, 4 :Այս թվերը համապաըասխանում են d կետին:

Առաջադրանք 7.

1մ երկարությամբ ժապավենի վրայով քայլում է մրջյունը: Նա քայլում է միայն կենտրոնով, ետ և կողք չի գնում: Մրջյունը սկսում է քայլել 2 սմ նշված տեղից, և հասնում է վերջնակետին 3 սմ նշված տեղում: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի մրջյունը:


Խնդրի  գաղտնիքը կայանում է մրանում, որ , մրջյունը  հետ կամ կողք չի կարող գնալ, այդ իսկ պատճառով  ճանապրհի մի մասը անցնելուց հետո  հայտնվում է ժապավենի  ներքևի մասում,  հետևաբար  մինչ հաղթանակին հասնելը պետք է նախ  հասնի ժապավենի եզրին և  հետո 3  սմ ավել  քայլի, որպեսզի հասնի հաղթանակին:
100-2+3=101սմ:

Առաջադրանք 8.
Մետաղե ձող կտրելը արժի 300 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 10 մասի բաժանելը:

Նկատենք, որպեսզի ձողը բաժանենք 10 մասի, այն պետք է   կտրել 9 տեղից, ուստի՝ 300x 9=2700դր

Առաջադրանք 9.
Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցնենք  լինի կիսով չափ:

Պայմաններից երևում է, որ կաթի զանգվածը առանց ամանի  30 կգ է: Բիդոնի   մեջ լցնենք կաթ կիսով չափ, հաշվի առնելով ամանի զանգվածը կստանանք՝
30:2=15
15+2=17լ   


Առաջադրանք 10
. Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը:

Որոնելի թիվը գտնելու համար  նախ վերցրեցինք պատահական  թվեր՝ 11, 13, 14 և ստուգեցինք պայմանը.

Ըստ պայմանի նախ պետք է այդ թիվին գումարենք հաջորդ թիվը՝ 12, հետո արդյունքից  հանենք այդ թ վի  նախորդ  ՝10:
Կստանանք՝
11+12-10=13
Նման ձևով փոձեցինք մնացած թվերի համար
13+14-12=15
41+42-40=43
Եկանք հետևյալ եզրակացության՝
11-13
13-15
41-43

Վերցրած թվից ստանում ենք միշտ  երկուսով մեծ թիվ: Հետևաբար, որպասզի ստանանք 23, ուրեմն պետք է վերցնել 21 թիվը:












































Комментариев нет:

Отправить комментарий