вторник, 17 мая 2016 г.

16.05.2016թ. Պարապմունք 20

1.Բանավոր հաշվարկ, խաղ մրցույթ

2.Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության պարապմունքը վարում է Գեղարվեստ դպրոց պարտեզի սովորող` Մինասյան Արսենը:

Արսենը նախ պատմեց  Օրիգամի-թղթարվեստ մասին, ներկայացրեց իր պատրաստած աշխատանքները, այնուհետև  սովորողներին օգնեց պատրսատել թղթից ծիտիկ:


 Օրիգամի

Օրիգամին թղթից պատկերներ պատրաստելու արևելյան երկրների հին արվեստ է։
Թուղթը ծալծլելով պատկերներ ստանալ սիրում են բոլորը։ Այս զբաղմունքը երեխաների համար օգտակար ու հետաքրքիր է, քանի որ այն օգնում է զարգացնել երևակայությունը, տրամաբանությունը, տեսողական ու տարածական մտածողությունը։ Արևելյան այս արվեստի անվանումը բաղկացած է երկու մասից՝ «օրի», որը թարգմանվում է ծալած, և «գամի», որը թարգմանվում է թուղթ ։ Այն բանից հետո, երբ «Ծագող արևի երկրում» իմացան թղթի արտադրության մասին, թուղթը դարձավ հրաշքներ արարելու միջոց, իսկ թղթից պատկերներ ստեղծելու արվեստին տիրապետելը խոսում էր մարդու կրթվածության մասին։

Արսեն Մինասյանի օգնությամբ սովորողները պատրաստեցին  «Ծիտիկ»:
Նկարաշարը այստեղ`
















Комментариев нет:

Отправить комментарий