ա)Բանավոր հաշվարկ, խաղ-մրցույթ
բ) Օրիգամի «Թռչկոտող գորտ»-օգնում է Մինասյան Դավիթը:

Գորտը պատրաստելու համար անհրաժեշտ է ուղղանկյուն թուղթ։
1. Ուղղանկյուն թուղթը երկարությամբ ծալեք երկու հավասար մասի, ապա ծալքը բացեք։

2. Վերին անկյունները ծալեք դեպի անկյունի հանդիպակաց եզրը, ապա կրկին բացեք դրանք։ Ծալքերն այս տեսքը պետք է ունենան։

3. Անկյունագծերի հատման կետի մոտից թուղթը ծալեք դեպի հետ և էլի բացեք։

4. Թուղթը բռնեք կողքերից (նկարում նշված կետերի տեղից) և այդ կետերը միացրեք կենտրոնում նշված կետից (ստացվելու է ծալք դեպի ներսի կողմը).

5. Արտաքին կողմի ներքևի 2 անկյունները ծալեք դեպի կիսապատրաստվածքի վերին անկյուն.

6. Կողմերը գծիկավոր հատվածների ուղղությամբ ծալեք դեպի կենտրոն.

7. Կիսապատրաստվածքի ներքին հատվածը ծալեք դեպի վերև.

8. Այժմ 7-րդ կետում արված ծալքը մեկ անգամ ևս ծալեք դեպի ներքև.

9. Շուռ տվեք պատրաստվածքը։ Գորտը պատրաստ է։ Որպեսզի ստիպեք նրան թռչկոտել, մատով սեղմեք նշված կետում։


Комментариев нет:
Отправить комментарий