среда, 18 мая 2016 г.

18.05.2016թ.-Պարապմունք 21


ա)Բանավոր  հաշվարկ, խաղ-մրցույթ
բ) Օրիգամի «Թռչկոտող գորտ»-օգնում  է Մինասյան Դավիթը: 
0_wm
Գորտը պատրաստելու համար անհրաժեշտ է  ուղղանկյուն թուղթ։
1. Ուղղանկյուն թուղթը երկարությամբ ծալեք երկու հավասար մասի, ապա ծալքը  բացեք։
1_wm
2. Վերին անկյունները ծալեք դեպի անկյունի հանդիպակաց եզրը, ապա կրկին բացեք դրանք։ Ծալքերն այս տեսքը պետք է ունենան։
2_wm
3. Անկյունագծերի հատման կետի մոտից թուղթը ծալեք դեպի հետ և էլի բացեք։
3_wm
4. Թուղթը բռնեք կողքերից (նկարում նշված կետերի տեղից) և այդ կետերը միացրեք կենտրոնում նշված կետից (ստացվելու է ծալք դեպի ներսի կողմը).
4_wm
5. Արտաքին կողմի ներքևի 2 անկյունները ծալեք դեպի կիսապատրաստվածքի վերին անկյուն.
5_wm
6. Կողմերը գծիկավոր հատվածների ուղղությամբ ծալեք դեպի կենտրոն.
6_wm
7. Կիսապատրաստվածքի ներքին հատվածը ծալեք դեպի վերև.
7_wm
8. Այժմ 7-րդ կետում արված ծալքը մեկ անգամ ևս ծալեք դեպի ներքև.
8_wm
9. Շուռ տվեք պատրաստվածքը։ Գորտը պատրաստ է։ Որպեսզի ստիպեք նրան թռչկոտել, մատով սեղմեք նշված կետում։
9_wm

0_wm

Комментариев нет:

Отправить комментарий