05.09.2016թ
Պարապմունք 1:
Պարապմունք 1:
1. Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ դասարանի 19 տղաներից յուրաքանչյուրը շնորհավորական բացիկ նվիրեց 11 աղջիկներից որևէ 3-ին: Քանի՞ բացիկ նվեր տրվեց այդ օրը:
2. Առավոտյան մարզվելիս Ռուզանը վազեց 5 րոպե և 37 վայրկյան, այնուհետև 4 րոպե և 25 վայրկյան կատարեց կքանիստի վարժություններ, 2 րոպե` հրման վարժություն: Որքա՞ն ժամանակ մարզվեց Ռուզանը:
3. Պատկերում տեղափոխիր մեկ լուցկու հատիկ,
որ ստացվի ճիշտ հավասարություն:
որ ստացվի ճիշտ հավասարություն:
4. Դասարանի սովորողները շարքով այնպես են կանգնել, որ Արամից աջ կանգնած է 11 սովորող, իսկ ձախ՝ 21: Պարզիր, թե քանի՞ սովորող կա Արամի և Արտյոմի միջև, եթե Արտյոմը կանգնած է շարքի մեջտեղում:
5. Օգոստոսի 31-ին օդի ջերմաստիճանն այնքան էր, որքան նկարված է նկարում: Գտիր այդ թիվը, եթե այն զույգ է:
6. Իրար ետևից գրել են 1-ից մինչև 99 թվերը՝ 1234567891011...: Այդ գրության մեջ քանի՞ անգամ է հանդիպում 5 թվանշանը:
7. Դասարանի 30 սովորողներից 17-ը շախմատ խաղալ գիտի, 11-ը՝ շաշկի, իսկ 7-ը գիտի խաղալ և՛ շախմատ, և՛ շաշկի: Դասարանի աշակերտներից քանի՞սը չի խաղում ո՛չ շախմատ, ո՛չ շաշկի:
8. Քանի՞ եռանկյուն կա նկարում՝
9. Վանդակավոր տախտակի վրա մետաղադրամները դասավորված են այնպես, ինչպես ցույց է տրված նկարում: Ամենաքիչը քանի՞ մետաղադրամ պետք է վերցնել, որպեսզի բոլոր տողերով և սյուներով մետաղադրամների քանակը հավասարվի:
10. Քանի՞ եռանիշ թիվ կարելի է կազմել օգտագործելով միայն 7, 0, 9 թվանշանները՝ պայմանով, որ նույն թվի մեջ թվանշանները չեն կրկնվում:
Комментариев нет:
Отправить комментарий