вторник, 29 ноября 2016 г.

30.11.2016թ.Պարապմունք 21.

1.Բանավոր հաշվարկ:
2. Լուծում ենք խնդիրներ  <<Պատանի մաթեմատիկոս >>  օլիմպիադայից:

 ա/Իրար կողք գրված են 1-ից մեծ և 25-ից փոքր բոլոր պարզ թվերը:
 Քանի՞ թվանշան կունենա ստացված թիվը:

բ/   aaaa + bbb + ab – a = 2016 արտահայտության մեջ a և b տառերը փոխարինելով որոշ թվանշաններով ստացվում է ճիշտ հավասարություն:
Որքա՞ն է a+b արտահայտության արժեքը:

գ/Մրցույթի ժամանակ Խաչիկը, Վաչիկն ու Հրաչիկը միասին վաստակեցին 97 միավոր: Եթե Խաչիկը վաստակեր 3-ով ավելի քիչ միավոր, իսկ Վաչիկը վաստակեր 4-ով ավելի քիչ միավոր, ապա նրանք կունենային Հրաչիկի չափ միավոր: Քանի՞ միավոր է վաստակել Վաչիկը:

դ/Ծննդյան օրվա կապակցությամբ Արշակի մայրը ցանկանում է Արշակի համար խմորեղեն թխել: Խմորեղեն պատրաստելու համար անհրաժեշտ է 7լիտր կաթ: Խանութում կաթը վաճառում են միայն 2լիտրանոց տուփերով: Քանի՞ տուփ կաթ պետք է գնի Արշակի մայրը, որպեսզի կարողանա թխել խմորեղեն:

ե/Մեկ արկղ վարունգը մեկ ձմերուկից ծանր է երեք անգամ: Որքա՞ն կկշռի հինգ ձմերուկը, եթե մեկ արկղ վարունգը կշռում է 30կգ:


Комментариев нет:

Отправить комментарий