воскресенье, 4 декабря 2016 г.

05.12.2016թ. Պարապմունք 22.


Պարապմունք 22.

Բանավոր հաշիվ:

Լուծում ենք խնդիրներ  << Դպրոցական>>   օլիմպիադայից`

1.Գրված են 1, 2, 3,…, 98, 99 թվերը: Քանի՞ հատ 5 թվանշան է գրված:

2.Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռքսեղմում եղավ:

3.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի°ր այդ թվերի գումարը:

4.Քանի՞ 0-ով է վերջանում առաջին 2013 հատ պարզ թվերի արտադրյալը:

5.Արկղում եղած խնձորների թիվը եռանիշ է: Հայտնի է, որ այդ խնձորները կարելի է հավասարապես բաժանել թե° 2, թե° 3 և թե° 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասարապես բաժանել 4 երեխաների միջև: Նվազագույնը քանի՞ խնձոր կա արկղում:

6. 2012 հատ բնական թվերի գումարը հավասար է 2013-ի: Գտի°ր այդ թվերի արտադրյալը:

Լրացուցիչ:

Երեխան 8 լուցկու հատիկներով մի անգամ կառուցեց քառակուսի, իսկ մյուս անգամ` ուղղանկյուն, որը քառակուսի չէ: Քանի՞ անգամ է այդ քառակուսու մակերեսի եռապատիկը մեծ ուղղանկյան մակերեսի կրկնապատիկից:

Комментариев нет:

Отправить комментарий