Պարապմունք 22.
Բանավոր հաշիվ:
Լուծում ենք խնդիրներ << Դպրոցական>> օլիմպիադայից`
1.Գրված են 1, 2, 3,…, 98, 99 թվերը: Քանի՞ հատ 5 թվանշան է գրված:
2.Վեց երեխա միմյանց հանդիպեցին և բոլորը միմյանց ողջունեցին ձեռքսեղմումով: Արդյունքում քանի՞ ձեռքսեղմում եղավ:
3.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի°ր այդ թվերի գումարը:
4.Քանի՞ 0-ով է վերջանում առաջին 2013 հատ պարզ թվերի արտադրյալը:
6. 2012 հատ բնական թվերի գումարը հավասար է 2013-ի: Գտի°ր այդ թվերի արտադրյալը:
Լրացուցիչ:
Երեխան 8 լուցկու հատիկներով մի անգամ կառուցեց քառակուսի, իսկ մյուս անգամ` ուղղանկյուն, որը քառակուսի չէ: Քանի՞ անգամ է այդ քառակուսու մակերեսի եռապատիկը մեծ ուղղանկյան մակերեսի կրկնապատիկից:
Комментариев нет:
Отправить комментарий