воскресенье, 2 апреля 2017 г.

03.04.2017թ.Պարապմունք 15.

Բանավոր հաշիվ

Ժամային  գոտիներ

Աշխարհի երկրները բաժանված են ժամային գոտիների, որոնց սկզբնակետը միջօրեականն է, որն իր հերթին անցնում է Լոնդոնով: Հենց միջօրեականում է, այսպես կոչված, Գրինվիչի ժամը (GMT), և աշխարհի այլ կետերում ժամային գոտին այնպիսին է, որ միջօրեականից յուրաքանչուր 15 աստիճան դեպի արևելք թեքվելիս մեկ ժամ առաջ ենք գնում, դեպի արևմուտք թեքվելիս` մեկ ժամ հետ ենք գնում:
Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում: Այսինքն` Լոնդոնից 4 ժամով առաջ ենք:

Առաջադրանքներ

1.Քանի ժամային գոտի կա:
1.Երևանում  հիմա ժամը քանիսն է,  նշիր____:
2. Նշի'ր քեզ հետաքրքրող վայրերի ժամերը հենց այս պահին, կարող ես օգտվել այս աղյուսակից1, 2:
3 Նշիր այնպիսի քաղաք, որտեղ ժամը համընկնում է մեր ժամի հետ:
4 Նշիր իր տարածքով ամենամեծ երկիրը, որն ունի մեկ ժամային գոտի:
5.Ժամը 14:00-ին Երևանից  հնարավորություն ունես երկու ժամ թռչելու,, որտեղ պետք է վայրէջք կատարել, որպեսզի ժամը նորից լինի` 14:00 :
6 Աղյուսակից օգտվելով, գտիր այնպիսի վայր, որ ժամը լինի` 16:00, 17:00, 20:00, 21:00, հաշվի առնելով, որ այժմ 14:00 է:
7.Հորինիր նմանատիպ խնդիրներ:





Комментариев нет:

Отправить комментарий