вторник, 11 апреля 2017 г.

12.04.2017թ,Պարապմունք 18.

12.04.2017թ.
Բանավոր հաշվարկ:
Առաջադրանքներ:
1.Նշված պատկերը ամենաքիչը քանի՞ տարբեր գույնով կարող ես ներկել,եթե նկարում հարևան մասերը (երկու  պատկեր համարվում են հարևան,եթե ունեն ընդհանուր կետ) պետք է լինեն ներկված  տարբեր գույնով :













2.Ընտրիր իրարից տարբեր 4 գույն, նկարիր 4x4 աղյուսակ, այն  գունավորիր ընտրածդ 4 գույներով այնպես, որ յուրաքանչյուր տողի, սյան, անկյունագծի վանդակները  ներկված  լինեն   4 տարբեր   գույներով, ընդ որում    ցանկացած երկու կից վանդակ(կից վանդակ նշանակում է, որ ունեն ընդհանուր կողմ)  ներկված լինեն տարբեր գույն:

3.  Նկարիր nxn աղյուսակ excel ծրագրով (n-ը կարող ես ընտրել ցանկացած բնական թիվ),ամենաքիչը քանի՞ տարբեր   գույն կարող ես օգտագործել  աղյուսակը ներկելու համար, այնպես որ     միավոր երկարությամբ ցանկացած հատվածի (վանդակի կողմի) ծայրակետերը ներկված լինեն տարբեր գույն:

4. Հորինիր նմանատիպ խնդիրներ:

5.Լրացուցիչ:
Լճի մակերևույթն արագորեն ծածկվում էր ջրիմուռներով, ընդ որում ջրիմուռներով ծածկված մակերեսն ամեն օր կրկնապատկվում էր: Լճի մակերևույթը ջրիմուռներով ամբողջությամբ ծածկվեց 30 օրում: Քանի օրում է ջրիմուռներով ծածկվել լճի մակերևույթի կեսը:

6.Զամբյուղում եղած խնձորների քանակը 50-ից փոքր է:Խնձորները հնարավոր է բաժանել 2, 3կամ 5 երեխաների միջև, բայց հնարավոր չէ հավասար բաժանել 4երեխաների:Ամենաշատը քանի նարինջ կա զամբյուղում:

7. Քանի՞ քառանիշ թիվ կարող ես կազմել 1,2,3,4 թվանշաններով,(առանց կրկնության) որ 1 թվանշանը  միշտ լինի  2-ից աջ:

Комментариев нет:

Отправить комментарий