вторник, 9 мая 2017 г.

10.05.2017թ.Պարապմունք 22.

Բանավոր հաշվարկ:
Զառերով խնդիր:

Նկարագրիր, ինչպիսին է զառը, որ  երկրաչափական  մարմնին   է  նման:
 Զառը ունի  վեց նիստ, յուրաքանչյուր  նիստի   վրա գրված են մեկից մինչև վեց թվերը:

Խնդիր1: 
Սեղանի վրա  դրված  է  երկու  զառ:  Ամեն անգամ զառերը  միաժամանակ գցելով , նիստերի թվերի գումարը քանի՞ հնարավոր ձևով կարող ես ստանալ 2,3,4,5…12  թվերը:

Օրինակ՝ որպեսզի նիստերի վրայի թվերի գումարը լինի 2, հնարավոր է մեկ  դեպք`
առաջին զառ -1 թիվ,
երկրորդ զառ -1 թիվ,
Փորձի'ր շարունակել…

Խնդիր 2: 
Սեղանի վրա  դրված  է  երեք  զառ:  Ամեն անգամ զառերը  միաժամանակ  գցելով , նիստերի թվերի գումարը քանի՞ հնարավոր ձևով կարող ես ստանալ 3,4,5…18 թվերը:

Օրինակ՝ որպեսզի նիստերի վրայի թվերի գումարը լինի 18, հնարավոր է մեկ  դեպք`
առաջին զառ -6 թիվ,
երկրորդ զառ -6 թիվ,
Երրորդ զառ-6 թիվ
Փորձի'ր շարունակել…

Լրացուցիչ:

21, 19, 30, 25, 3, 12, 9, 15, 6, 27 
թվերից ընտրիր  երեք թիվ, որոնց գումարը 50 լինի:

Комментариев нет:

Отправить комментарий