06.03.2017թ.
Բանավոր հաշիվ:
Բանավոր հաշիվ:
Խնդիր 1. Չորս ընկերներ՝ Ա, Բ, Գ, Դ կերան 5 խնձոր: Ո՞վ քանի խնձոր կերավ:
Հարցեր.
- Հնարավոր քանի՞ դեպք եղավ:
- Քանի՞ դեպք եղավ, երբ ընկերներից յուրաքանչյուրը խնձոր կերել էր:
- Այս դեպքերում հավասա՞ր էին կերել բոլոր ընկերները:
- Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 2. Դասարանում կա 20 կախիչ: Հերթապահը դասարանի քսանմեկ սովորողների բաճկոնները կախեց այնպես, որ ազատ կախիչ չմնաց, և բոլոր բաճկոնները կախվեցին:
- Ամենաքիչը քանի՞ բաճկոն կախված կլինի յուրաքանչյուր կախիչին:
- Ամենաշատը քանի՞ բաճկոն կախված կլինի յուրաքանչյուր կախիչին:
- Քանի՞ հնարավոր ձևով կարող ես բաճկոնները կախել:
- Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 3.Փորձիր հորինել նմանատիպ խնդիր, կազմիր հարցեր այդ խնդրի շուրջ:
Комментариев нет:
Отправить комментарий