вторник, 7 февраля 2017 г.

08.02.2017թ. Պարապմունք 4.


08.02.2017թ.

Պարապմունք 4.

Բանավոր հաշվարկ:

Խնդիր 1.  Չորս ընկերներ՝ Ա, Բ, Գ, Դ կերան 5 խնձոր: Ո՞վ քանի խնձոր կերավ:

Հարցեր.
  •       Հնարավոր քանի՞ դեպք եղավ:
  •    Քանի՞ դեպք եղավ, երբ ընկերներից յուրաքանչյուրը խնձոր կերել էր:
  •     Այս դեպքերում հավասա՞ր էին կերել բոլոր ընկերները:
  •   Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:

Խնդիր 2. Դասարանում կա 20 կախիչ: Հերթապահը դասարանի քսանմեկ սովորողների բաճկոնները կախեց այնպես, որ ազատ կախիչ չմնաց, և բոլոր բաճկոնները կախվեցին: 

  • Ամենաքիչը քանի՞ բաճկոն կախված կլինի յուրաքանչյուր կախիչին:
  • Ամենաշատը քանի՞ բաճկոն կախված կլինի յուրաքանչյուր կախիչին:
  • Քանի՞ հնարավոր ձևով կարող ես բաճկոնները կախել:
  • Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:

Խնդիր 3.   Այս տարի  շաբաթվա ի՞նչ  օր է  ծննդյանդ օրը:  
Միասնական հարցումից հետո, աղյուսակով նշի'ր, թե  քանի՞ սովորող կա, ում  ծննդյան օրը շաբաթ  օր է, կամ երկուշաբթի է, կամ երեքշաբթի է,  ...
  • Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 4.  Մտապահի'ր որևէ թիվ մինչ 20-ը:
Միասնական հարցումից հետո, աղյուսակով նշի'ր, թե  քանի՞ սովորող կա, որ մտապահել է 1 թիվը, կամ 2 թիվը, կամ 3 թիվը, ... 
  • Ի՞ նչ եզրակացություն կարող ես անել:



Комментариев нет:

Отправить комментарий