13.02.2017թ.
Խնդիր 1. Այս տարի շաբաթվա ի՞նչ օր է ծննդյանդ օրը:
Միասնական հարցումից հետո, աղյուսակով նշի'ր, թե քանի՞ սովորող կա, ում ծննդյան օրը շաբաթ օր է, երկուշաբթի է, երեքշաբթի է, ...
- Հստակ ի՞նչ կարող ես ասել:
- Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 2. Մտապահի'ր որևէ թիվ մինչ 20-ը:
Միասնական հարցումից հետո, աղյուսակով նշի'ր, թե քանի՞ սովորող կա, որ մտապահել է 1 թիվը, կամ 2 թիվը, կամ 3 թիվը, ...
- Հստակ ի՞նչ կարող ես ասել:
- Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 3.
Ցույց տուր, որ ցանկացած ֆուտբոլային թիմում կա երկու խաղացող, ովքեր ծնվել են շաբաթվա նույն օրը:
- Հստակ ի՞նչ կարող ես ասել:
- Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Խնդիր 4.
Կա երեք տեսակի քսանհինգ կոնֆետ: Ճի՞շտ է արդյոք, որ դրանց մեջ 9 կոնֆետ նույն տեսակի կլինի:
Խնդիր 5.
20 արշավականներ բարձրացան Արագած լեռը: Նրանցից ամենամեծը 35 տարեկան էր, իսկ ամենակրտսերը ՝17:
- Հստակ ի՞նչ կարող ես ասել:
- Ի՞նչ եզրակացություն կարող ես անել:
Комментариев нет:
Отправить комментарий