01.01.2016
Պարապմունք 1:
Այս շաբաթ բլոգը սպասարկում է Անահիտ Հովսեփյանը:
Պարապմունք 1:
Այս շաբաթ բլոգը սպասարկում է Անահիտ Հովսեփյանը:
Առաջադրանքներ:
1)  
Ինչպե՞ս  երեք հատ 5-երով առանց փակագծերի  ստանալ 4: 
      2) Հինգ հատ 1-երի միջոցով առանց փակագծերի  ստանալ 100: 
      3) Վեց 9-երի միջոցով առանց փակագծերի   ստանալ 100:  
       4) Հինգ հատ 5-երով առանց փակագծերի ստանալ 31:
       5) Հինգ հատ 4-երով առանց փակագծերի  ստանալ 55:
Լուծում:
1. 5-5:5=4
2. 111-11=100
3. 9x9 +9+9+9:9=100 կամ 99+9-9+9:9=100
4. 5x5+5:5+5 =31
5.44+44:4=55
6.Խնդրի լուծման ընթացքը:
Սովորողները word- ի էջում տեղադրեցին քառակուսի, այնուհետև մի քանի քառակուսիներ իրար միացնելով ստացան T տառը, քանի որ տառն անհրաժեշտ էր 5x5 դաշտի վրա տեղափոխել կամ շրջել, այն Group հրահանգի օգնությամբ դարձրեցինք մեկ ամբողջական, իրար միացած պատկեր:
Հաջորդ քայլը եղավ` կառուցել 5x5 դաշտ: Սովորողների մի մասը կառուցեցին աղյուսակի օգնությամբ, մի մասն էլ` քառակուսիները Group արեցին, որպեսզի ստացվի 5x5 դաշտ:
Սովորողները հեշտությամբ և' պատրաստեցին, և' լուծեցին այս խաղ-խնդիրը: Ստացվեց, որ առավելագույնը 4հատ T տառով կարող ենք ծածկել 5x5 դաշտը:
Նկարը պատրաստեց` Արեգ Նշանյանը:

 
Комментариев нет:
Отправить комментарий