Բոլգի պատասխանատու` Անահիտ Հովսեփյան
Լուծում և քննարկում ենք 2016 թ. -ի դպրոցական օլիմպիադայի 1-7 խնդիրները:
Տե'ս այստեղ:
1. Հետևյալ թվերից ո՞րն է ամենափոքրը.
1) 1001 2) 969 3) 990 4) 971
2. Ո՞ր թիվն է գրառված նկարում:

1) 675 2) 657 3) 576 4) 567 .
3. Գտնել 1, 2, 4, 7, 11, .. հաջորդականությունում գրված թվերի օրինաչափությունը և գտեք հաջորդ թիվը:
1) 16 2) 17 3) 15 4) 18
4. Գրիգորի մայրը պատրաստել է երեք տեսակ կարկանդակներ: Հայտնի է, որ կարտոֆիլով կարկանդակների քանակը 4-ով պակաս է պանրով կարկանդակների քանակից, իսկ մսով կարկանդակները 5-ով ավելի են կարտոֆիլով կարկանդակների քանակից: Ո՞ր տեսակ կարկանդակներն են ամենաշատը:
1) կարտոֆիլով 2) մսով 3) պանրով 4) հնարավոր չէ ասե:լ:
5. Ուղիղ գծի վրա նշված են 4 տարբեր կետեր: Քանի՞ հատ հատված կա, որոնց ծայրակետերն այդ կետերից են:
1) 3 2) 4 3) 5 4) 6
6. Իրարից տարբեր չորս բնական թվերի գումարը հավասար է 17: Գտնել այդ թվերից ամենամեծի հնարավոր ամենափոքր արժեքը:
1) 5 2) 6 3) 8 4) 9
7. Հետևյալ թվերից ո՞րն է ամենալավը նկարագրում ջերմաչափի ցուցմունքի արժեքը (տես նկարը):
1) 32 2) 35 3) 27 4) 30

Խնդիրների լուծումը:
Խնդիր 1.
Նշված
թվերից առաջինը  քառանիշ
է, իսկ
մնացածը` եռանիշ: 
Քանի որ ցանկացած եռանիշ թիվ փոքր է քառանիշ
թվից, 
առաջին տարբերակը բացառենք:
Մնացին հետևյալ
թվերը`
2) 969     3) 990      4) 971
Այս թվերի մեջ, ամենափոքր տասնյակն ունի երկրորդ
թիվը, 
հետևաբար` պատասխանը կլինի` 969:
Խնդիր 2.
Նկարի  յուրաքանչյուր  խորանարդ նշանակեցինք  մեկ միավոր,
 նկարից հետևում է, որ  ունենք 6 շերտ, յուրաքանչյուրը կազմված` 10x10  խորանարդից,  
 7 սյունակ, յուրաքանչյուրում` 10 խորանարդ, և վերջում ` 5 հատ խորանարդ:
Հաշվելով քանակը ստացանք`6 x100+7x10+5x1=675
Պատասխան` 675:
Խնդիր 3.
 Հարևանությամբ գրված թվերի միջև  նկատեցինք  տարբերությունները ամեն քայլին 
մեծանում են 1-ով, հետևաբար հաջորդ թիվը կլինի 11+5=16
Պատասխան՝ 16:
Խնդիր 4.
Խնդրում պայմանների հերթականությունը
փոխելով, ստացանք`
պանրով կարկանդակների քանակը  4-ով  շատ է կարտոֆիլով  կարկանդակներից, 
իսկ մսով կարկանդակները 5-ով  ավել են կարտոֆիլով կարկանդակներից: 
Այստեղից երևում է,
որ մսով կարդանդակները մեկով ավելի է պանրով կարկանդակներից:
Պատասխան` մսով կարկանդակներ:
Խնդիր 5.
 Հատվածի վրա կետերը նշանակենք A, B, C, D տառերով: Այդ հատվածները կլինեն՝
 AB, 
AC, 
AD, 
BC, 
BD,
 CD: 
Պատասխան` 6հատված:
Խնդիր 6.
Եթե ամենամեծ թիվը լինի 6-ից փոքր, ապա ամենամեծ թիվը կլինի ամենաշատը 5,
հաջորդ թիվն ամենաշատը 4, դրա նախորդը՝ 3, իսկ ամենափոքրը չի կարող լինել 2-ից մեծ:
Այդ դեպքում նրանց գումարը կլինի ամենաշատը`
 2+3+4+5=14:
 Հետևաբար ամենամեծ թիվը գոնե 6 է:  Այդ դեպքը հնարավոր է, օրինակ՝ 6, 5, 4, 2: 
Պատասխան՝ 6:
Խնդիր 7.
Նկարից երևում է , որ կարմիր սյունը  ցույց է տալիս 30-ից մեծ է, 35-ից փոքր թիվ:
Նշված պատասխաններից  համապատասխանում է 32 թիվը:
 
Комментариев нет:
Отправить комментарий