вторник, 4 октября 2016 г.

05.10.2016թ. Պարապմունք 9


1.Բանավոր հաշվարկ:
2.Աշխատանք բլոգում. Յուրաքանչյուր սովորող իր բլոգի մաթ. ընտրության բաժնում տեղադրում է  սեպտեմբեր ամսվա աշխատանքը:

 Գունավորիր քառակուսիները:

3.Իրար ետևից  նկարիր 10 քառակուսի, ընտիր երկու տարբեր  գույն: Գունավորի'ր քառակուսիները այնպես,  որ իրար կպած քառակուսիները լինեն տարբեր գույն:

4. Իրար ետևից նկարիր 10 քառակուսի, փորձիր գունավորել հետևյալ կանոնով`
 առաջին երկու քառակուսիները գունավորիր կապույտ, իսկ մնացած քառակուսիները ներկելու համար նայի'ր նախորդ երկու քառակուսիների գույնին.
Ա/Եթե ներկված  են  նույն գույնով, հաջորդը ներկի'ր կարմիր:
Բ/եթե ներկված  են տարբեր գույնով, հաջորդը ներկի'ր կապույտ:

4. Իրար ետևից նկարիր քառակուսիներ(10-ից շատ):
Ընտրի'ր երեք տաբեր գույն, փորձիր ինչ որ կանոնով(կանոնը գրիր) գունավորել քառակուսիները:

5. Իրար ետևից նկարիր 10 քառակուսի, առաջին երկու քառակուսիներում գրիր 1 թիվը, հաջորդ քառակուսում գրիր նախորդ երկու քռակուսիների թվերի գումարը:
Գունավորիր զույգ թվերը կարմիր գույնով, իսկ կենտ թվերը` կապույտ գույնով: Ինչ նկատեցիր, գրիր:

Комментариев нет:

Отправить комментарий