воскресенье, 12 марта 2017 г.

13.03.2017թ.Պարապմունք-12

Բանավոր հաշվարկ:
Այն սովորողները, ովքեր   մասնակցելու են  «Կենգուրու»  մրցույթին, լուծեն այս խնդիրները`
3-4 -րդ դասարան
5-6 -րդ դասարան

Ժամային  գոտիներ

Աշխարհի երկրները բաժանված են ժամային գոտիների, որոնց սկզբնակետը միջօրեականն է, որն իր հերթին անցնում է Լոնդոնով: Հենց միջօրեականում է, այսպես կոչված, Գրինվիչի ժամը (GMT), և աշխարհի այլ կետերում ժամային գոտին այնպիսին է, որ միջօրեականից յուրաքանչուր 15 աստիճան դեպի արևելք թեքվելիս մեկ ժամ առաջ ենք գնում, դեպի արևմուտք թեքվելիս` մեկ ժամ հետ ենք գնում:
Հայաստանը գտնվում է GMT+4 ժամային գոտում: Այսինքն` Լոնդոնից 4 ժամով առաջ ենք:

Առաջադրանք 1.

Այսօր Երևանում արևածագը եղել է 07:16ր,մայրամուտը կլինի`  19:07 :
Օրվա տևողությունը կլինի /արևածագից մայրամու/`
________________:


Առաջադրանք 2.

Այսօր Մարտի 13 է, ժամը 14:00:
Քանի ժամ հետո կլինի մարտի 24-ը:


Առաջադրանք 3.

Ամեն օր քանի ժամ ես դպրոցում լինում, կազմիր աղյուսակ ըստ շաբաթվա օրերի  և լրացրու`

Շաբաթվա օրերը Դպրոցում գտնվելու ժամանակը Պարապմունքների տևողությունը/ընդմիջումը չենք հաշվում/
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
Շաբաթ
Կիրակի


Комментариев нет:

Отправить комментарий