вторник, 14 марта 2017 г.

15.03.2017թ.Պարապմունք 13.

Բանավոր հաշվարկ:
Խնդիրներ սլաքավոր ժամացույցի վերաբերյալ:















1.    Ժամը քանի՞սն է ցույց տալիս նկարում պատկերված ժամացույցը:
2.    Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 8:25:
3.    Նկարագրեք րոպեների և ժամերի սլաքների դիրքը, եթե այն ցույց է տալիս ժամը 18:35:
4.    Ժամերի սլաքը գտնվում է 3-ի և 4-ի միջև, իսկ րոպեների սլաքը ցույց է տալիս 8-ը: Ժամը քանի՞սն է:
5.    Ժամը 14:40 –ին ժամերի սլաքը ո՞ր թվին է ամենամոտիկը:
6.    Ժամը 20:52 է: Երեսուն րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
7.    Ժամը 19:43 է: Ժամը քանի՞սը կլինի 50 րոպե հետո:
8.    Ժամը 17:27 է: Ութսունվեց րոպե հետո րոպեների սլաքը ո՞ր թվին ամենամոտը կլինի:
9.    Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ յուրաքանչյուր մասում եղած թվերի գումարը իրար հավասար լինեն:

10.  Ուղիղ գծով ժամացույցի թվատախտակը երկու մասի բաժանիր այնպես, որ մասերից մեկում եղած թվերի գումարը երկու անգամ մեծ լինի մյուսում եղած թվերի գումարից:

Комментариев нет:

Отправить комментарий